Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին ցանկացած ընտրատեղամասում «կանգնելուց», ընտրություններին հետևելուց առավել հետաքրքիր է, երբ շրջում ես փողոցներով, լսում մարդկանց բազմաբնույթ խոսակցությունները:
Աբովյան քաղաքի թիվ 28/19, թիվ 28/20, թիվ 28/18, թիվ 28/15 ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրությունների օրը նույն պատկերն էր: Ամենուր վստահված անձինք ուներ միայն Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ նախագահի մյուս թեկնածուները` ոչ:
ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններում քվեարկության մասնակցության թիվը՝ ժամը 17-ի դրությամբ: Ըստ այդմ, մինչեւ ժամը 17-ը քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 49.81 տոկոսը՝ 1 մլն 259 հազար 374 մարդ:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը` Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը Կարիբյան կղզիներում են: Լուսանկարիչները այնտեղ էլ գտել են նրանց և գաղտնի լուսանկարել լողազգեստով Քեյթին:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քվեարկել է Կոտայքի մարզի Գողթ գյուղում և քվեարկությունից հետո լրագրողներին ասել է, որ քվեարկեց իր օգտին.«Կարդացի իմ անուն-ազգանունը և ինձ շատ հպարտ զգացի: Ովքեր ինձ համարում են շատ եսասեր, նրանց ինադու ես ընտրել եմ ինձ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին նորից հանդիպել Փարիզում` առաջարկի մասին տեղեկացրել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Էրեբունու13/19–ի ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձի տեղեկացմամբ, բազմաթիվ խախտումներ է նկատել։ Երբ փորձել է այդ մասին զգուշացնել հանձնաժողովի անդամներին, վերջիններս ուշադրություն չեն դարձրել։
«Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետական աթոռը չի լքի»։ Սա ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր դաշտի այսօրվա մտահոգությունն է։ Հանկարծ ասվածը չխառնեք ընդդիմության ցանկության հետ` ցանկությունն ու մտահոգությունն այլ բաներ են։
Թիվ 2/07 ընտրատեղամասի մուտքի մոտ մեզ դիմավորեցին էքզիթ փոլ անցկացնող երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանք մոտենում էին ամեն 7-րդ ընտրողին և առաջարկում լրացնել ևս մեկ քվեաթերթիկ։ Հարցումն անանուն է։
Goris NEWS-ի հայտարարած լուսանկարչական մրցույթի հաղթողն արդեն հայտնի է: Հիշեցնենք, որ «Սիրո քաղաք Գորիս» խորագիրը կրող մրցույթը նվիրված էր սուրբ Վալենտինի տոնին և Գորիսին: Լուսանկարները պետք է լինեին միայն հեղինակային և արտահայտեին մրցույթի վերնագրի իմաստը: Հաղթող հեղինակին կազմակերպիչները խոստանում էին անակնկալ մրցանակ:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...